Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն

Ուզում են նմանվել Ջենիֆեր Լոպեսին

Ուզում են նմանվել Ջենիֆեր Լոպեսին

«Գալիս են երիտասարդ աղջիկներ` Ջենիֆեր Լոպեսի կամ Պամելա Անդերսենի նկարով, եւ ասում են` այսպիսի ուրվագծեր ենք ուզում»,- երեկվա ասուլիսում ասել է ՀՀ պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

 

Ըստ նրա` աշխարհում պլաստիկ վիրաբուժությունը բաղկացած է երկու ճյուղերից` վերականգնողական եւ էսթետիկ: Առաջինը, ըստ Հովհաննիսյանի` զբաղվում է բնածին արատների շտկմամբ, վնասվածքներից, ուռուցքներից հետո հյուսվածքների վերականգնմամբ, իսկ էսթետիկ վիրաբուժությունն աշխատում է մարդու արտաքին տեսքի վրա։ «Դա գեղագիտական վիրաբուժությունն է»,- ասել է նա: «Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ, էսթետիկ վիրաբույժ Աշոտ Զարգարյանի ասելով, թե՛ պլաստիկ, եւ թե՛ էսթետիկ վիրաբուժության հիմքում դրված է նույն կրթությունը: Մասնագետների խոսքով, Հայաստանում պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժությունը բուռն զարգացում է ապրում:

 

Պլաստիկ եւ էսթետիկ վիրաբույժներին դիմում են առաջին հերթին՝ քթի, ապա՝ կրծքի, պրոթեզավորման, ձգման, տղամարդկանց մոտ` որովայնի շրջանի լիպոկսացիայի համար: Վիրաբույժ Աշոտ Զարգարյանի տեղեկացմամբ, 2009թ., 2008թ. համեմատ, նման վիրահատությունների թվի եռակի աճ է արձանագրվել: Այսօր այդ վիրահատություններին դիմողների քանակը մի քանի հազարի է հասնում: «Գեղեցիկ լինելու ցանկությունը միշտ եղել է, միշտ կա եւ միշտ էլ կլինի, կարող եք չկասկածել: Այստեղ ուղղակի պետք է ճիշտ հասկանանք, որ սա առաջին հերթին բժշկություն է, վիրաբուժություն` իր բոլոր օրենքներով, եւ բոլոր այն դեպքերում, երբ խախտվում են այդ օրենքները, գերագնահատվում են բժշկի հնարավորությունները կամ չափազանցվում են ցուցումները, անպայման պատժվում են եւ՛ բժիշկը, եւ՛ հիվանդը»,- հայտարարել է Արմեն Հովհաննիսյանը` նկատելով, թե նման վիրահատությունների դիմողների մեջ վերջին տարիներին ավելացել է տղամարդկանց թիվը: Իսկ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Կարեն Դանիելյանի խոսքով, պլաստիկ եւ էսթետիկ վիրահատություններից հետո բարդությունների հավանականություն կա, ուստի մինչեւ վիրահատությունը հարկավոր է հիվանդին ներկայացնել խնդրի բոլոր մանրամասներն ու հնարավոր հետեւանքները: Ինչ վերաբերում է գներին, մասնագետների ասելով, օրինակ,

 

Մոսկվայի նմանատիպ կլինիկաների համեմատ Հայաստանում գները 5-10 անգամ էժան են:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ